Ֆայումյան զարդատուփ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Փայտյա սեւ տուփ՝ տեղ-տեղ ծածկված արծաթագույն եւ ոսկեգույն ներկով, պատած արհեստական կաշիով՝ դերմանտինով: Տուփը փականով է եւ ունի հինգ բաժանմունք, որոնց մեջ դրված են տարբեր կոնֆետներ, "սպերմին" դեղորայքի սրվակ, պլաստիկից արհեստական ծաղիկներ եւ ռետինե մանկական խաղալիք: Կափարիչը ամրանում է տուփին մեխերով ամրացված պարանիկով: Կափարիչը ներսից ձեւավորված է կոլաժի տեխնիկայով: Կոմպոզիցիան կազմված է վեց ֆայումյան դիմանկարից, որոնք զարդարված են պլաստմասայի եւ մետաղի կոճակներով, արծաթյա գնդիկներով, խեցիով, սմալտայի կտորով, ոսպնյակով, ժանյակի կտորներով, ուլունքներով, փայտազարդերով, դիպակով եւ ուլունքաձողիկներով: Կոմպոզիցիան երիզված է բաց շագանակագույն ժանյակով Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական Չափս՝  21.5 x 16 x 21.8 սմ Նյութը՝  փայտ,դեռմատին,ապակի,թուղթ,սմալտա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  16