Ֆրեզ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Փայտագործի հաստոց Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ֆրեզ՝ երկու փայտյա ուղղանկյուններից կազմված գործիք է, որոնցից մեկի մեջտեղից մետաղյա շերտ է անցնում, իսկ կենտրոնում արված փորվածքի մեջ, թեքությամբ ամրացված է սուր ծայրով մետաղյա ձող, որը պահելու համար արտաքին կողմից կլորագլուխ փայտ է ամրացված։ Մյուս ուղղանկյունը, որն ավելի բարակ է, նախորդի մետաղյա հատվածի կողմում կորության ունի։ Երկու մասերն իրար են միացված մետաղյա հաստ պտուտակներով, իսկ վերջիններս ամրացված են ատամնավոր հեղյուսներով։ Լայնություն (սմ)՝  9,5սմ Երկարություն (սմ)՝  21,4սմ Բարձրություն (սմ)՝  17սմ Նյութը՝  Երկաթ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի մարզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ․ սկիզբ - XX դ․ սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 274 Բաժնեհաշվառանիշ՝  Ա/ Բ-1-1-309