Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2017 թ. հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով գրված է միջնադարյան ոճով: Ամբերդը թվագրվում է X-XIII դդ.: Այն Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից մեկն է: Ամրոցը շրջապատված և պաշտպանված է երեք կողմից կիրճով, անպաշտպան է միայն ամրոցի հյուսիսային կողմը։ Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը օգտագործվել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2300 մետր բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա է: AH
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2017Չափս՝ 5x2,57 սմՆկարագրություն՝ Եվրոպա 2017. Ամրոցներ։ Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Մկրտչյան ՎահագնՏպարան՝ CartorՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
2130-Նամ․