Առաջադրանք և նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Բնակելի և հասարակական շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Առաջադրանք և նախահաշիվ՝ Աշտարակ քաղաքի, Շահումյան փողոցի՝ ժողովրդական տների վերանորոգման նախագծային-նախահաշվային աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք սպիտակ գույնի կազմով: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ առաջադրանքից, հավելվածից, նախահաշիվներից, հավաք նախահաշվից, ընդամենը՝ 12 թերթ տեքստից: Առաջադրանք և նախահաշվի առաջին էջին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, ստորագրություն, երրորդ էջին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, հեղինակների ստորագրությունները, չորորդ էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային ինստիտուտի կնիքները, հեղինակների ստորագրությունները: Տիտղոսաթերթի վրա առկա է հին համարը: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Տ. Սանդոյան, Լ. Թորգոմյան, Ա. Այվազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21սմ, երկ.՝ 29.7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/176(1)