Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բաց երկնքի և ծովի ֆոնին բազմաֆիգուր հորինվածք: Կենտրոնում՝ հորիզոնական դիրքով քնած ճերմակազգեստ աղջիկ՝ ձեռքերը գլխավերևում: Կտավի ձախ կողմում, աղջկա ոտքերի մոտ՝ վանականի հագուստով մարդ՝ մոմը ձեռքին: Նրա թիկունքում ճերմակ ձի, գամակին՝ միջնադարյան հագուստով կին, ձեռքերը վեր պարզած: Ձիու կողքին՝ մանդոլինա նվագող նստած աղջնակ: Այս ֆիգուրների թիկունքում ավերված ամրոցի մի հատված: Կտավի աջ կողմում՝ առագաստանավի ֆոնին՝ երկու կանգնած աղջիկ, գլուխ-գլխի տված: Նրանց առջևում՝ պառկած աղջկա գլխավերևում՝ զրահազգեստով նստած ասպետ՝ թավջութակ նվագելիս:
Հեղինակ՝ Վարուժան Վռամի Վարդանյան (1948-2010)Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 120*147Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-745/4