«Ավանգարդ» 115 /9870/., «Հայ գրականությունը համագո...
«Ավանգարդ» 115 /9870/., «Հայ գրականությունը համագումարում» 3-րդ.
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մ. Մելիքյանը հոդվածը գրել է ՍՍՀՄ գրողների միության ստեղծման 50-ամյակի առթիվ: 1934թ. օգոստոսի 17-ին Մոսկվայում բացվել է ՍՍՀՄ
գրողների միության առաջին հիմնադիր համագումարը, որը տեւել է 17 օր: Համագումարի 26 նիստերում կարդացվել են զեկուցուցումներ ուկրաինական, բելոռուսական, հայկական եւ այլ ազգերի գրականությունների մասին: Ելույթ ունեցող գրողների թվում էին Ակ. Բակունցը, Ալ. Շիրվանզադեն, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Զապել Եսայանը եւ ուրիշներ: Ե. Չարենցը ճառով հանդես է եկել համագումարի
21-րդ նիստում: Ըստ նրա,
համագումարի ամենանշանակալից երեվույթը ազգային
գրականություննրեին նվիրված զեկուցումներն էին, որոնք տվեցն մինչ այդ անծանոթ եվ
բազմաբնույթ մի հիասքանչ աշխարհի պատկերը: Ե. Չարենցը առաջ է քաշել նաեւ անցյալի արժեքներից խելացիորեն
օգտվելու հարցը, հրամայական, համարել թարգմանչաց գործի
գիտական կազմակերպումը, ասելով, որ մեծ պոետները պիտի թարգմանեն մեծ պոետներին:
Գրախոսությունը պիտի ծառայեցնեն բարձր իդեալների,
գտնեն արվեստի այն ոսկյա լուծումը, որով գրական երկը կունենա նաեւ ապագայի ուժ:
Ազգային ձեւի, ժանրային հարստության, սինթետիկ արվեստի բարությունների հստակ վերլուծությունն է առկա Ե. Չարենցի համագումարյան ելույթում,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3669
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6347