Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հաղորդման սցենարի հեղինակ` Արփեն Մովսիսյան, օպերատոր` Վահան Կարապետյան:
Սեղմասկավառակում Արփեն Մովսիսյան-Արփենիկ Չարենց հարցազրույցն է` Հայաստանում քրստոնեության հաստատման 1700-ամյակի առիթով, Արփենիկ Չարենցի խոսքը` հոր` Եղիշե Չարենցի մասին, խոհերը չարենցյան աղոթքների շուրջ:
Արփենիկը էքսկուրս է կատարում աղոթքի էության մասին` ներկայացնելով նաեւ Պողոս արքեպիսկոպոս Ադրիանապոլսեց խոսքը առ աղոթք եւ այլն: Սեղմասկավառակի
«Վերջերգ»-ը հուշ է Արփենիկ Չարենցի հոգեհանգստին: 2008թ-ի փետրվարի 12-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ե. Չարենցի սիրելի դուստ Արփենիկը:
Հնչում է Արփեն Մովսիսյանի խոսքը «Արփենիկ Չարենցը մահվան հետ հաշտ հեռացավ:.../մահվան վերջին օրերին նա զրուցել է Նվարդ Տերյանի հոգու հետ. մեծերի դուստրերը կարծես ժամադրություն ունեին: Մի սպասում էլ է ունեցել Արփենիկը, բարձրաձայնել է.
«Ադոկը, Ադոկը կայարանում է,
գալիս է»:Վերին մի տեսիլքով ծիածանվեց այս կարոտի չարենցյան թովչանքը: Մի շիրիմ էլ ավելացավ քաղաքային պանթեոնում:
Արփենիկը պահ տրվեց մայր հողին որպես չարենցյան մի ձեռագիր, որպես չարենցյան մատյանի մի էջ:
Վերջին կադրերում` Արփենիկի շիրմի հողի օրհնման արարողությունն է: Շիրմի ներքո անշիրիմ հայորդու, դանթեական առասպելի բեկորն է,
ողբերգությունն է, չարչարանքի ուղին, տեսարան թաղումից , վերջին կադրը` Անահիտ Չարենցը համբուրում է Արփենիկին:/ Հատված Արփենիկ Չարենցի ծննդյան 75-ամյակի արարողությունից`
Վ. Կարապետյանի արխիվ/:
Նյութը՝ սեղմասկավառակ DVDՍտեղծման/Արտադրման վայրը՝ Չարենցի տուն-թանգարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2001-2008Չափս՝ տևողություն՝ 28 րոպեՆվիրատու՝ Արմեն ՉարենցիցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7856