Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Երկնագույն կազմին սեւ տպատառերով ամսագիր:
«Հոդվածներ» բաժնում ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Էդ.Ջրբաշյանի «Եռավանկ չափերը XX դարի հայ պոեզիայում» գրախոսությունն է: Հոդվածը նվիրված է հայկական տաղաչափության եռավանկ չափերով գրված ոտանավորի քննությանը: Գրախոսը անդրադառնում է Մ.Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» հոդվածին, ուր նշված է, որ չափի այդ ձեւը ազդել է նաեւ Չարենցի վրա: Մեջբերում է տողեր Չարենցի՝ 1934թ. օրագրային գրառումներից: «Մեր տաղաչափական արվեստը Տերյանից հետո մտել է շեշտային տաղաչափության հունը եւ նրանից հետո դժվար է պատկերացնել բանաստեղծությունը վանկային տաղաչափության տրադիցիաներում»:
Անվանաթերթին եւ վերջին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1347 254
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2663