Գգվանքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LES CARESSES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա: Շապիկի վերին մասում հեղինակի անուն, ազգանունը: Կենտրոնում՝ քառակուսի շրջանակի մեջ, սև-սպիտակ գույնով իրիկնամուտը դիտող կնոջ կիսադեմք է, հագնված արևելյան ոճով, ձեռքին՝ նկար- սրտաձև: Ներքևում՝ գրքի հրատարակչի անունը, հասցեն, հրատարակչության անվանումը: Շապիկի հետևի մասում՝ կենտրոնում, փոքրիկ քառակուսի գորգի վրա՝ գետնին մերկ կնոջ /կիսանստած/ նկար կա: Ֆորզացի ձախ կողմում երիտասարդ աղջկա և պատանու նկար՝ առնված շրջանակի մեջ: Աղջիկը կիսամերկ է, տղան նրան նվիրում է ծաղիկներ: Աջ կողմում նույնպես մերկ աղջկա՝ հասակով մեկ նկար է, որը շրջապատված է ծաղիկներով: Գրքում առկա բոլոր բանաստեղծությունները սկսվում են թեմատիկ նկարներով՝ ծաղիկներ, թռչուններ, ջրավազան, կիսամերկ աղջիկներ, աշնան տերևներ, ծաղիկներ, մրգեր: Հեղինակ՝  Ռիշպեն Ժան Էջ՝  94 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Չափս՝  16x23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6614