Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գեղաթերթիկ՝ ծրարով և նամականիշներով։ Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակը։ Գեղաթերթիկի կազմին՝ սպիտակ ֆոնի վրա, չորս տարբեր նամականիշների պատկերներ են՝ Աստվածամայրը և մանուկ Հիսուսը ձեռքերի մեջ, Տիգրան Մեծը և երկու՝ Հայաստան-Արգենտինա համատեղ թողարկման նամականիշ։ Առաջին էջին կա չորս նամականիշներից կազմված բլոկ՝ նույն պատկերով՝ նվիրված Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակին։ Նամականիշների դիմերեսին պատկերված են տարբեր ժամանակաշրջանների երեք հեռախոսներ, որոնցից երկուսը Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներից են։ Նամականիշի թողարկմանը տարեթիվը՝ «2013», անվանական արժեքը՝ «170 ՀՀ դրամ»։ Գեղաթերթիկի երկրորդ էջին ծրար է փակցված, որի ստորին հատվածում նամականիշի պատկեր է, իսկ վերի հատվածում փակցված է այդ նույն նամականիշը։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՖրանսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2013 թ․Նյութը՝ թուղթՉափս՝ 18,5 x 20 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17766-2 (1-6)