Գեղանկար

Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Հաղպատավանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նկարի կենտրոնում պատկերված է Թումանյանի շրջանի Հաղպատավանքը: Առաջին պլանի աջ կողմում դեպի բլուր բարձրացող աստիճաններն են: Վանքի ճակատային պատի աջ և ձախ կողմերում փոքր կամարներ են, իսկ կենտրոնում` ուղղանկյունաձև խորշ, որի վերևում կամարաձև նախշ է արված: Արևելյան ճակտոնի տակ Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակն է (դեմառդեմ կանգնած պահում են եկեղեցու մանրակերտը)։ Վանքի գմբեթը սրածայր է և պսակվում է խաչով:Վանական համալիրի կից կառույցներն ամբողջովին կամ մասամբ են երևում, բոլորն էլ ուղղանկյունաձև պատուհաններ ունեն: Երկրորդ պլանում սարերն ու երկինքն է: Պատկերված է պայծառ արևոտ օր: Նկարի գերակշռող գույներն են կանաչը, դեղինը, մոխրագույնը: Հեղինակ՝  Գուրոս /Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան/ Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 70 սմ շրջանակով` 59 x79սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 164 Բաժնեհաշվառանիշ՝  Կ1 20/21