Գողացված իշխանուհին: (Շվեդերենից - անգլերեն): Պարսկական հեքիաթներից
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գողացուած իշխանուհին: (Շուեդերէնից - անգլերէն): Պարսկական հէքեաթներից
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Անգլ. թարգմ. Ե. Վ. Երկարակեցեան. Գողացուած իշխանուհին: (Շուեդերէնից - անգլերէն): Պարսկական հէքեաթներից. - Նոր - Ջուղա, 1911, տպարան Ս. Ամենափրկիչ վանքի: Շապիկը բաց կանաչավուն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանօի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ ներքևի մասում՝ թարգմանչի սև թանաքով ընծայագիրը՝ «Հորիզոնի» պատ. խմբագրութեանը»: Էջ 17-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված, որոշ էջեր՝ մասնատված:
Թարգմանիչ՝ Երկարակեցյան Ե. Վ.Էջ՝ 51Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1911Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 17,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/726