Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշեգոտուն հագցված են թամբաձև ճարմանդը և երեք տիպի 60 զարդատախտակ: Ամենավերջին զարդատախտակն անհամեմատ մեծ է, երկարավուն և միաժամանակ ծառայում է որպես ճարմանդի երկրորդ մաս, քանի որ վերջինիս միջոցով կատարվում է գոտու միացումը ճարմանդին: Մնացած զարդատախտակները երկու տիպի են՝ քառանկյուն, մի մասն ունի աղեղնաձև դեպի ներս կտրվածք, մյուս մասը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնելով իրար՝ ստեղծում են սեղմ շարք: Ունի ժանյակ: Զարդատախտակների կենտրոնում կան մեկական փոքրիկ ելուստներ: Աշխատանքը ձուլածո և հյուսածո է, իսկ զարդանախշումը կատարված է փորագրման, սևադապատման, ոսկեջրման և հատիկանախշման միջոցով: Դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի անվանատառերը՝ «ДЧ»:
Լայնություն (սմ)՝ 2.2Երկարություն (սմ)՝ 70Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7372/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-809