Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 16 զարդատախտակներից և ճարմանդից: Զարդատախտակնեը ձուլածո են վերադիր հյուսածո զարդանախշերով, որոնց վրա էլիպսաձև ձևավոր բնի մեջ տեղադրված են լավ մշակված նռնաքարեր: Ակնաբնի շուրջը տեղադրված են երեք տերևիկներ և կոկոններ, որոնք պատված են գունավոր արծնով: Ճարմանդը երեք մասից է, որոնք ձուլված են իրար:Կենտրոնում օվալաձև զարդատախտակ է հյուսածո զարդանախշերով, որոնց ակնաբներում նույնպես նռնաքարեր են դրված: Ճարմանդի հակառակ կողմին ռուսերենով փորագրված է հեղինակի ազգանունը ‹‹СААКЯН С.›› Վարպետ՝  Սերգեյ Սահակյան Նյութը՝  արծաթ,նռնաքար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  412.0 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4685 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-598