Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են 15 զարդատախտակներ և ճարմանդը: Ճարմանդը ութաձև է, վերադիր ցանցկեն, հյուսածո և հատիկանախշ զարդատախտակով, ունի նաև վերադիր թիթեռնիկաձև զարդահորինվածք: Զարդատախտակները քառանկյուն են , յուրաքանչյուր անկյունում մեկ ուռուցիկ ելուստ, կենտրոնական մասը ձվաձև է, ուռուցիկ, հատիկանախշ շրջագոտիով: Զարդատախտակները իրար միանում են ներդիր ձողերով, որոնք ծածկված են երկարավուն և նեղ զարդագոտիներով:
Նյութը՝ արծաթ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՔաշ (գր)՝ 393.2Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2509/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-443