Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե լայն ժապավենի վրա ամրացված են երկմաս ճարմանդը և երեք շարք ռուսական «15»-կոպեկանոց 74 մետաղադրամներ: Գոտու ստորին մասից շղթայի և օղակների միջոցով կախված են նույն արժեքի 101 երեքական խումբ կազմող մետաղադրամներ: Ճարմանդը ուղղանկյունաձև է, մասերից մեկին կից կա ութաձև ձևավորմամբ հավելված, որի երկու ծայրերի զարդերը հյուսածո և հատիկանախշ ուռուցիկ գմբեթաձև են, իսկ կենտրոնական մասում ագուցած է մի մեծ սերդոլիկ:
Նյութը՝ արծաթ, ոչ թ.մ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՆախիջևանՀայտնաբերման վայրը՝ Մասիսի շրջ.Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1878թ.Քաշ (գր)՝ 965.6Հայտնաբերման ժամանակը՝ 1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4240
Բաժնեհաշվառանիշ՝
559