Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՆկարագրություն ՝
Գոտու բեկորներ, պատրաստված բրոնզե լայն, տափակ թիթեղից, եզրերին պահպանվել են ուռուցիկ երկու գծեր և միջանցիկ անցքեր, որոնց միջոցով կարվել են կաշվե հենքի վրա: Գոտին զարդարված է առասպելական տարբեր կենդանիների, սրընթաց վարգող թևավոր ցուլերի, առյուծի թաթեր ունեցող թևավոր ձիերի, թռչունի կտուցով, կամ ձկան պոչով ու կանացի դեմքով թևավոր առյուծների, ձկնապոչ և առյուծի թաթերով թռչունների, ցուլի պատկերներով: Պահպանվել է կլոր ճարմանդը, որը իրանին միանում է տափակ թիթեղով;
Նյութը՝ ԲրոնզՀայտնաբերման վայրը՝ Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ, ուրարտական դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Մ.թ.ա. 8 դարՀայտնաբերման ժամանակը՝ 1983-84թթ. պատահականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԷԹ
Հիմնական հաշվառանիշ՝
394
Բաժնեհաշվառանիշ՝
134/39