Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն դաշտի վրա երեք կապույտ դաշտով մեդալիոններ են, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում ութանկյան մեջ առնված խաչվարդն է: Մեդալիոնների բաց մակերեսի վրա մանր ծաղիկներ են: Գորգի բաց տարածության վրա ևս մանր ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ-աձև զարդանախշն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա սանդուղքաձև թեք գծեր են: Գորգի եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են,խավը բացակայում է: Գույները թեթև խամրած են: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6258 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1574