Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի քառանկյուն կարմիր դաշտի վրա երեք խոշոր աստղածաղիկներ են, ներսում՝ կրկին քառաթերթ, կապույտ դաշտով աստղածաղիկներ: Դրանցից յուրաքանչյուրի մեջ խոշոր կարմիր ծաղիկ է, կենտրոնում՝ նույնպես ծաղիկ: Կենտրոնական աստղածաղկից դուրս չորս անկյուններում, ատամնավոր վեցանկյունների մեջ ութթերթանի կարմիր ծաղիկներ են: Վեցանկուններից երկուսը կապույտ դաշտ ունեն, մյուս երկուսը՝ սպիտակ և կապույտ: Քառանկյուն դաշտի վրա մանր և միջին գույնզգույն ծաղիկներ են: Դաշտը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ տառաձևն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա, կապույտ, կարմիր, դեղին ութանկյունների մեջ խաչվարդեր են: Քառանկյուն դաշտը եզրաշերտերից բաժանվում է բաց կանաչավուն դաշտ ունեցող նեղ շրջանակով, որի վրա ալիքաձև զարդանախշ է գործված: Եզրային հյուսվածքները ունեն մասնակի կորուստ, հենքատեղերը տեղ-տեղ բացված են, խավը բացակայում է: Գորգը ունի ընդհանուր մաշվածություն:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 240Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թվականներՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6156
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1519