Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վառ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կանաչ գույնի սեղանաձև երեք հորինվածքներ, հորինվածքների մեջ ամփոփված են կարմիր գույնի մեկական կեռանախշ շեղանկյունիներ։ Դաշտը լրացված աստղածաղկի զարդապատկերներով, կենդանիների սխեմատիկ չորս ֆիգուրներով և անկյուն կազմող երկրաչափական ձևերով։Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու վրա պատկերված է Տ-աձև ոլորազարդ։ Ներքին և արտաքին գոտիները կազմված են ալիքաձև զարդաժապավենից՝ նարնջագույն և շագանակագույն գույների հաջորդականությամբ։ Ունի արձանագրություն՝ «1931 թ.»։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  214 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ 1931 թ. Հայտնաբերման ժամանակը՝  18.08.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3154/7 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1445