Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կարմիր հիմնագույնի վրա տեղադրված են երեք երկարավուն, ութանկյուն մեդալիոններ՝ երիզված կեռանախշերով։ Դրանց ներսում ամփոփված են կեռանախշ շեղանկյուններ։ Ազատ տարածությունը զարդարված է կենդանու ոճավորված պատկերներով, փոքրիկ շեղանկյուններով, X-աձև նախշերով, կեռանախշ հորինվածքներով։ Երիզված է շուշանի նախշերով և շրջափակված երկու զարդագոտիներով, նեղ եզրային զարդագոտին մոխրագույն է և զարդարված ալիքանախշերով, իսկ լայնը՝ փղոսկրագույն է, ամփոփում է իր մեջ վարդակներ։
Լայնություն (սմ)՝ 133Երկարություն (սմ)՝ 290Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կոգովիտ-ԲագրևանդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 2 կեսՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3728
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1919