Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնադաշտի վրա պատկերված են երեք խոշոր զարդաշրջանակներ, որոնք լայնակի են ձգվում և ամեն կողմից ունեն երկուական ելուստներ։ Ներսից ներգծված են քառանկյուններ, որոնք առնված են ճառագայթաձև տարածվող՝ կտրտված եզրերով հորինվածքի մեջ։ Ունի երեք զարդագոտի։ Ներքինը հարդարված է սպիտակ հիմնագույնի վրա պատկերված փոքրիկ երկրաչափականացված ծաղիկների շարքով, կենտրոնականը՝ կապույտ հիմնագույնի վրա պատկերված իրար նայող խոշոր թռչնապատկերներով, արտաքինը՝ կեռիկներով։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  215 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  06.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7808 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3693