Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կապույտ հիմնագույն, որի վրա տեղադրված են երկրաչափական զարդահորինվածքներ, որոնք հարդարված են կարմիր և կապույտ գույների կեռիկազարդ գծերով։ Նրանց կենտրոնում կան վեցանկյունիներ, որոնք պարունակում են ոճավորված կենաց ծառեր և բուսանախշեր։ Այս ամենը պարփակված է բեկբեկուն եզրեր ունեցող, երկու կողմից թռչնի ոտքեր հիշեցնող հորինվածքով։ Գոտևորում է հինգ զարդագոտի։ Արտաքին և ներքին գոտիները պարունակում են գալարանախշեր, մնացած երեք գոտիները ծածկված են ծողկաժապավենով։ Երկու կողմից ունի ծոպեր։ Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  241 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դերբենդ Հայտնաբերման վայրը՝  Աբովյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  26.01.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5898/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2737