Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմրավուն հիմնագույնով գորգադաշտը հարդարված է երեք քառանկյուն զարդաշրջանակով, որոնք նեղ ժապավեններով կցվում են իրար: Զարդաշրջանակների կենտրոնում ութանկյուն, խոյաձև նախշերով հորինվածքներ կան, նրանց շուրջը լրացված է փոքրիկ վարդակներով: Ունի երեք եզրագոտի. լայնական ուղղությամբ մեկ եզրագոտին բացակայում է: Եզրագոտիները հարդարված են սպիտակավուն, սրճագույն, դեղին և կարմրավուն շեղ դասավորված գծանախշերով, կենտրոնականը՝ գինու բաժակ զարդանախշով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/379 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346