Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ողջ մակերեսով պատկերված է պատից կախված գորգ: Գորգի կենտրոնական դաշտը, ինչպես նաև զարդագոտիները հարդարված են խոշոր բուսանախշերով: Դաշտի վրա կա արձանագրություն, երևում է միայն երկու շարք: Գորգին առընթեր դրված թախտի վրա գորգ է գցված, որի դաշտի վրա պատկերված է աստիճանաձև եզրեր ունեցող երկու խոշոր շեղանկյուններ: Դաշտի ազատ մնացած մասը հարդարված է սլաքաձև նախշերով, ութաթերթ վարդակներով և մարդապատկերներով: Ունի երեք եզրագոտի, որոնք հարդարված են վարդակներով և խաչապատկերներով: Գորգի վրա թիկանաբարձին թիկնած է մտածկոտ հայացքով մի տիկին:
Նյութը՝ ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. 20-30-ական թթ.Չափս՝ 9*6.5Նկարիչ՝ Գաբրիել Իսահովի ՍաֆարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6525/1
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-436