Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը՝ բուրդ, մուգ շագանակագույն և սպիտակ, միջնաթելը՝ շագանակագույն, հանգույցը՝կրկնակի, խտ. 28×26: Եզրային հյուսվածքը՝ չորս փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, կարմիր, աղյուսագույն, բալագույն, աղյուսագույն, սպիտակ, վարդագույն, սրճագույն, մոխրագույն, բաց և մուգ շագանակագույնտասնմեկ գույն: Պահպանվածությունը. եզրային հյուսվածքները մասամբ բացակայում ու քանդված են, խավը մաշված է, անկյունները եռանկյունաձև ուրվագծով բացակայում են: Լայնություն (սմ)՝  126 սմ Երկարություն (սմ)՝  260սմ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դիզակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ 191-99 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ 191-99