Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բաց դարչնագույն գորգադաշտի վրա երկու շարքով տեղադրված են իրար միացած վեցանկյուն վահաններ: Վահաններից դուրս՝ գորգադաշտի աջ և ձախ կողմերում զետեղված են վարդակներ և շեղանկյունիներ: Գորգն ունի երեք շրջագոտի: Լայն գոտու երկայնքով իրար հակառակ դասավորությամբ տեղադրված են զույգ թռչունների պատկերներ: Երկու նեղ միանման գոտիները հարդարված են ծաղկանախշերի շղթաներով:
Լայնություն (սմ)՝ 127Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրվանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
Ա 9985