Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1-ին էջում «Ազգային ճակատագրի և հեղափոխության մեծ բանաստեղծը» («Չարենցյան ընթերցումներ») հաղորդագրությունն է, ուր խոսվում է համալսարանի ռեկտորի նիստերի դահլիճում 17-18-ը կայացած ընթերցումների մասին: Կարդացվել են հետաքրքիր զեկուցումներ, որոնք նվիրված էին Չարենցի ստեղծագործական ճանապարհի, գեղագիտական դավանանքի, պատմական ժամանակաշրջանի ու նրա ստեղծագործության փոխհարաբերության, բանաստեղծի քաղաքացիականության, գրական կապերի և այլ հարցերի քննությանը: Հանդես են եկել Հ.Թամրազյանը, Ս.Աղաբաբյանը, Հ.Ֆելեքյանը, Գ.Անանյանը, Վ.Գաբրիելյանը, Ա.Մարությանը, Ժ.Քալանթարյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը՝ «Չարենցը ձեռագրերում» զեկուցումով:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
203 45
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ176