Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Վ.Նորենցի «Հայաստանի պոեզիայի դեմքը ծուռ հայելու մեջ» հոդվածն է ուր խոսում է խորհրդային գրականության նվաճումների մասին ու անդրադառնում «Զակգիզի» հրատարակած «Պոեզիյա նարոդով զակավկազյա» ժողովածուին: Հատկապես կանգ է առնում «Հայկական բաժին»-ին: Նշում է, որ այդտեղ նյութեր ունեն Հ.Հակոբյանը, Ե.Չարենցը, Ալազանը և ուրիշներ: Բոլոր հեղինակները ներկայացված են մեկական բանաստեղծությամբ: Ե.Չարենցից տպված է միայն «Հոկտեմբերի 25-26, 1917» բանաստեղծությունը: Վ.Նորենցը ցավով նշում է, որ ընտրելիս գոնե տպվեր հեղինակի լավագույն երկը: Ե.Չարենցից վերցրած հատվածը այնքան էլ բնորոշ չէ Չարենցի ստեղծագործական աշխարհին: Ուստի ժողովածուի հրատարակողներն ու խմբագրողները անգամ հեռավոր ծանոթություն չունեն մեր պոեզիային:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1236 154
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2352