Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում թերթի խմբագրության զրույցի սղագրություն է գրականագետներ Վ.Մնացականյանի, Ս.Սարինյանի, Ս.Աղաբաբյանի հետ: Վերջինս ցավով նշում է, որ քննադատությունը հաճախ անտարբեր է անցնում արժեքների կողքով: Ե.Չարենցի ստեղծագործության «դանթեական նստվածքները» պարզելու նպատակով Ս.Աղաբաբյանը դիմել է «Աստվածային կատակերգության» այն թարգմանությանը, որ կատարել է Արփուն Տալյանը: Թարգմանիչը հաղթահարել է գիտական ու գեղարվեստական դժվարություններ: Սակայն տարիներ շարունակ արժանացել է անարդար վերաբերմունքի: 3-րդ էջում Ա.Սարյանի «Չարենցյան ընթերցումներ» հաղորդագրությունն է՝ Երեւանի պետհամալսարանի հրատարակած՝ ընթերցումների 1-ին գրքի բովանդակության վերաբերյալ: Նշվում է, որ հայ գրականության ամբիոնը տպագրության է պատրաստել «Ընթերցումների» 2-րդ գիրքը ևս: Մինչև 1974թ. գարնանը՝ Չարենցի ծննդյան օրերին, պատրաստ կլինի 3-րդ գիրքը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
211 50
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ181