Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթում Զ.Ղուկասյանի «Սկզբնավորման շրջանի դժվարին ճանապարհներով» հոդվածն է:
Հոդվածը՝ Հայաստանի պրոլետգրողների միության հիմնադիրներից, ղեկավարներից Գյուրգեն Վանանդեցու գրական կյանքի մասին է: 20-ական թվականներին նա գտնվում էր Չարենցի և Բակունցի արվեստի ճիժտ գնահատության դիրքերում և բուռն բանավեճ էր մղում գռեհիկ սոցիոլոգիական տեսակետներ պաշտպանող գրականագետների դեմ: «Եղիշե Չարենց» աշխատության մեջ Վանանդեցին հաստատում է, որ «Չարենցը կարող է լինել նույնիսկ աչքի ընկնող պրոլետարական գրող...: Չարենցի ստեղծագործության հանդեպ Վանանդեցու դիրքորոշումը պատճառ կանդիսացավ, որ որոշ գրականագետներ նրան մեղադրեն «բացարձակ և ծայրահեղ աջության» մեջ: Սակայն նա ավելի մեծ կրքոտությամբ պաշտշան կանգնեց Չարենցին և ուրիշ գրողների, որոնց հաճախ էին քաղաքական պիտակներ կպցնում գռեհյիկ սոցիոլոգիզմի հետևորդները:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
956 112
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2181