Դաշույն

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Դաշույն Բնօրինակի անվանում՝  Դաշույն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշույնի շեղբը երկսայր է:Դաստակն ունի խաչարդ, բռնակ, օվալ գլխիկ: Դաստակի միջով անցնում է շեղբի հետին մասը, որը ամրացված է դաստակին մետաղյա գամերով, որոնք դաստակի մի կողմում ցցուն են, մյուս կողմից՝ հարթ: Մեջտեղի ցցուն գամը շեղանկյանձև է: Դաստակը էբոնիտից է: Շեղբը կենտրոնից եռակոս , ակոսները ձգվում են դաստակի խաչարդից մինչև շեղբի ծայրը:Նվիրատուի՝ Վազգեն Բադալյանի պապի` Բադալի դաշույնն է: Վերջինս Չիֆթալարյանների տոհմից է: Լայնություն (սմ)՝  4,6 Երկարություն (սմ)՝  Դաստակը` 14,5 շեղբը` 34,5 Նյութը՝  պողպատ, էբոնիտ Նվիրատու՝  Վազգեն Բադալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8399 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-854