Դասավանդման խնդիրներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դասաւանդման խնդիրներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գուրգէն Էդիլեան. Դասաւանդման խնդիրներ. - Էջմիածին, 1914, ելեքտրաշարժ տպարան Մ. Աթոռոյ: Շապիկը բաց մոխրագույն - կանաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «... Գուրգէն Էդիլեանից, 1917»: Տիտղզոսաթերթի վերևի մասը, որի վրա գրված էր ընծայագրի սկիզբը, պատռված է: Վերջին էջ 176-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Էդիլյան Գ. Էջ՝  176 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  24,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/824