Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/արձան. անդրի
Բնօրինակի անվանում՝
«Ընտանիք»
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Եռանկյունաձև փայտի վրա քանդակված բազմաֆիգուր կոմպոզիցիա է՝ «կենաց ծառ»: Կոմպոզիցիայի կենտրոնը անցնում է անկյան վրայով: Պարույրաձև տեղադրված են նստած երեխաների ֆիգուրները՝ մեծ գլուխներով, հայացքները ուղղված վերև՝ դեպի մայրը: Գլուխները, լայն մեջքերը հակադրվում են երկարացված բարակ ձեռքերին և ուսերին: Կոմպոզիցիան պսակում է մոր գլուխը՝ լայն դեմքով, իրար մոտ տեղադրված կլոր աչքերով, նուրբ քթով, կիսաբաց բերանով: Շրթունքների անկյունները քիչ ցածր են ուղղված: Ֆիգուրների մազերն և հագուստը փորագրված են և նման են ձկան թեփուկների, իսկ մնացած մասերն ունեն հարթ և փայլուն մակերես:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏանզանիաՆյութը՝ էբոնիտե փայտԲարձրություն (սմ)՝ 55Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4712/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-7