Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/արձան. անդրի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սուրը լայն շեղբով է, ունի երկարավուն դաստակ՝ հատած կոնի նման, որը պատվանդան է ծառայում կնոջ արձանիկի համար: Կինը ծնկաչոք է՝ հենված ձվաձև պատվանդանին: Դաստակներով հենված է կոնքին, իսկ 2 ձեռքով բռնել է արգասավորությունը խորհրդանշող ֆալլոսը: Կինը կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները: Խոշոր ստինքները բաց են: Պարանոցը զարդարված է լայն մանյակով, որը ուսերի մոտ միանում է երկար քունքազարդներին: Դեմքի արտահայտությունը հանգիստ է, այտերն ու ճակատը՝ քիչ ուռուցիկ, շուրթերը՝ հաստ, քիթը՝ լայն: Սուրն ամբողջությամբ ներկված է սև:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏանզանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-1970-ական թթ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ ա-96Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5861/16 ա
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-11