Եզնըկա վարդապետի Կողբացվո Եղծ աղանդոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եզնըկայ վարդապետի Կողբացւոյ Եղծ աղանդոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եզնիկ: Մատենագիրք. Եզնիկ Կողբացի. Եզնըկայ վարդապետի Կողբացւոյ Եղծ աղանդոց. Ի կաթողիկոսութեան տեառն Տ. Մատթէոսի եւ ի պատրիարքութեան տեառն Տ. Սարգսի. - Փարիզ, 1860, տպագրութիւն Արամեան: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչավուն կաշվով: Կազմերեսներին դրոշմված են դրվագազարդ նախշեր, իսկ եզրերին` ոսկեգույն ուղղանկյուններ շրջանակներ: Առաջին կազմերեսի դարձերեսին և առաջին ու երկրորդ տիտղոսաթերթերին հաջորդող ճակատանկարների դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, նույն տեղում դրոշմված են նաև բուսական ու երկրաչափական ոսկեգույն նախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր և այլ կեղտաբծեր: Հեղինակ՝  Եզնիկ Կողբացի Էջ՝  288, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860 Լայնություն (սմ)՝  7,5 Երկարություն (սմ)՝  11,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/551