«Եպիքական լուսաբաց» Յերկերի ժողովածու, գիրք V

«Եպիքական լուսաբաց» Յերկերի ժողովածու, գիրք V

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը վերակազմված է, ունի ստվարաթղթե, կարմիր եւ գորշ գույնի մոմլաթե կազմ, կավճապատ թղթե ֆորզացներ: Առկա է բնօրինակ կազմի վերջին հատվածը: Առջեւի ֆորզացին /ձախ կողմում/ նվիրատուի կապույտ թանաքով ընծայագիրն է. «Ժամանակի փորձություններից անցած, ժամանակի քննությունը բռնած, հազար մի վերք տեսած «Էպիքական լուսաբաց» գիրքը խորին երախտագիտությամբ նվիրում եմ Չարենցի տուն-թանգարանին: 19.IX-73թ. Հ.Ղուկասյան - ստորագրություն»: Անվանաթերթին մանուշակագույն թանաքով ռուսերեն «Ստեպան, ստրոգիսոոբշչենիե 13/XII.934թ. ստորագրություն» մակագրությունն է: Գիրքը Չարենցը նվիրել է՝ ընծայատողերով /տպագիր/ վաղամեռիկ կնոջը. «Նվիրում են այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցի /Տեր-Աստվածատրյան/ վախճանված 1927թվի հունվարի 1-2-ի գիշերը Երեւանի առաջին հիվանդանոցում: Ե.Չ.» 1929.X. Լենինգրադ: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  51 18 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 33