Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Միակտոր է, օվալաձև, եզրերն անկանոն, ստորին երեսը՝ խորդուբորդ: Վերին երեսին ռելիեֆ տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կրծքազարդ, որը կազմված է քիչ զանգվածեղ գլխիկներով շեղանկյունազարդ ձողիկից, որին «փաթաթված» կետազարդ ժապավենի երկու ծայրերը ձողիկի վրայով իջնում են ներքև՝ «V» տառի նման և հանգուցվում իրար: Հանգույցի վերևում կա բուսանախշ հորինվածք՝ վերևում գլանաձև ելուստով, որից վեր՝ երկու կամար: Դրանցից ներքևինը բաժանված է երեք հավասար հատվածի և զարդարված է կետիկներով, արտաքինը՝ յոթ հավասար հատվածի և զարդարված է մանր ուղղանկյունաձև ելուստներով:
Նյութը՝ գիպսՏրամագիծ (սմ)՝ 5.3Նվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/191
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628