Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Զուռնա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կրկնակի լեզվակային խմբին պատկանող փողային նվագարանն ունի նեղ, աստիճանաբար լայնացող փող: 2 հարակից մասերից է փողը բաղկացած՝ լայն մասը (13.3 սմ), հագնում է նեղ մասին՝ (34.4 սմ): Փչանցքի մոտ փողը մի քիչ ուռուցիկ է, ուռուցիկ մասում՝ լայն փորվածքով շրջագոտի կա: Ձայնանցքերից 3-ի տրամագիծը ավելի մեծ է, քան մնացած 5 անցքինը: Փողի բերանի մասում հագցվում է մետաղյա մունդշտուկը, որի ծայրին թել է փաթաթած և մետաղ: Փչանցքից ներքև կա արձանագրություն՝ «Ռ.Ռ.»:
Հեղինակ՝ Ռաֆիկ ՌուշանյանՆյութը՝ փայտ, մետաղԵրկարություն (սմ)՝ 52.5Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 3.6, նեղը՝ 1.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/10
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174