«էլեկտրամեքենաշինարար» -6/1688/., «Բանաստեղծն ու երաժշտությունը»-էջ`2-րդ

«էլեկտրամեքենաշինարար» -6/1688/., «Բանաստեղծն ու երաժշտությունը»-էջ`2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Կուլտուրական կյանքի խրոնիկա» խորագրի ներքո Ս. Պարգեւյանը տեղեկացնում է Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցած արվեստի եւ գրականության ժողհամալսարանի երաժշտական եւ գրական գակուլտետների միացյալ պարապմունքի մասին: «Չարենցը եվ երաժշտությունը» թեմայով ընդարձակ զեկուցումով հանդես է եկել տուն-թանգարանի գիտաշխատող Կլարա Խոջումյանը: Մեծ բանաստեղծի մասին հետաքրքիր հուշեր է պատմել կոմպոզիտոր Ծ.Համբարձումյանը: Պարապմունքի վերջում երգչուհի Է. Չախոյանը հանդես է եկել Չարենցի սիրած` կոիտասյան երգերի կատարմամբ: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հաղորդագրությունը վերաբերում է Զանգեզուրի Ալ. Շիրվանզադեի անվան պետական Դրամատիկական թատրոնում բեմադրված Ե. Չարենցի «Կապկազ թամաշա» ստեղծագործությանը: Բեմադրությունն իրականացրել է գլխավոր ռեժիսոր Ե. Ղազանչյանը: Հանդիսականներին մեկ ներկայացնում եւս սիրով տրամադրել է ռեժիսոր Վ. Հովհաննիսյանը` նոր աշխատանք` Բուլղրիայի դրամատուրգ Պ. Պանչեւի «Չորս նման եղբայրներ» ներկայացումը: Քաղաքի հանդիսատեսները հաճույքով դիմավորեցին ստեղծագործական կոլեկտիվի նոր ներկայացումները: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986, փետրվարի 3 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Հայ էլեկտրագործարանի տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4026 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6244