Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Թառ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լարային-կսմիթային խմբի նվագարան է, ունի ութանման կտրվածքով իրան, որը փորված է մեկ կտոր ամբողջական փայտի մեջ: Երեսի հատած մասը պատած է կաշվե թաղանթով: Իրանին ամրանում է երկար կոթը, որի ծայրին ուղղանկյուն-զուգահեռանիստի կտրվածքով տուփ է ամրացված, որին ամրանում են 9 անակաջները: Իրանի ներքևի՝ հիմքի մասում սև պլաստմասե փոքրիկ խառակն է, որին ամրանում են լարերը, ապա անցնելով երեսի լայն մասի կենտրոնում դրված փայտյա եռոտանի խառակի վրայով, անցնում են կոթով և փաթաթվում ականջներին: Թառի երեսի կաշվե թաղանթի շուրջը՝ փայտյա կողի նեղ շրջագոտի է արված, որը երկշարք կիսագնդերից և շեղանկյունիներից է կազմված: Նույնպիսի շրջագոտի կա նաև ամբողջ իրանի երկարությամբ ձգվող ետևի փայտյա մասի վրա: Թառի կոթի վրա ևս կան սպիտակ ոսկրե և սադափե զարդանախշեր, որոնք ամբողջությամբ պատում են թառի կոթի երեսի մասը, իսկ հակառակ կողմում փայտը պատված է սպիտակ արհեստական սադափի եռանկյունիների հինգ շարքերով:
Հեղինակ՝ Սմբատ ԴավիդովԼայնություն (սմ)՝ 15,5Երկարություն (սմ)՝ 84Բարձրություն (սմ)՝ 17Նյութը՝ Փայտ,ոսկր, սադափ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4506
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-114