Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Թղթադրամը ձևավորել են նկարիչներ Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, տպագրվել է Լոնդոնում՝ «Վաթերլո և որդիներ» (“Waterlow and Sons Limited”) ընկերության կողմից:
Դիմերեսին պատկերված է բիբլիական Արարատ լեռը: Թղթադրամի վերևի աջ և ձախ անկյուններում պատկերված են թռչնապատկերներ, ներքևի աջ և ձախ անկյուններում՝ թղթադրամի անհատական համարանիշը՝ Ա544190, կենտրոնում՝ թողարկման տարեթիվը՝ 1919թ. և հետևյալ գրությունները՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ», «REPUBLIQUE ARMENIENNE», «100 ROUBLES 100», «ՀԱՐԻՒՐ ՌՈՒԲԼԻ», «РЕСПУБЛИКА АРМЕНIИ», «СТО РУБЛЕЙ», «ԱՊԱՀՈՎԻԱԾ Է ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՅՔՈՎ», «ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԱՏԺԻՈՒՄ Է ՕՐԷՆՔՈՎ»:
Թղթադրամի վրա առկա է վարչապետ Ալ. Խատիսյանի (Խատիսիան) և ֆինասների նախարար Գր. Ջաղեթյանի (Ջազէթիան) ստորագրությունները:
Դարձերեսի կենտրոնում պատկերված է օձին հաղթած թևատարած թրով արծիվ՝ խորհրդանշելով հայ ժողովրդի դարերի հաղթանակն ու պայքարն անկախության և պետականության համար:
Չափս՝ 13.8 x 8.8 սմՆվիրատու՝ Վահան ԲուռնազյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
բ-5
Բաժնեհաշվառանիշ՝
415