Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Пятьдесять рублей
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները:
Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ՝ սյուներ և տանիք, որոնց վրա արված են զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում իրար դիմաց կանգնած թռչուններ են: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « 50 Пятьдесять рублей », ներքևում ՝ 1918 г.:
Թղթադրամի վրա եղած անհատական համարն է՝ БД-0519: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները:
Հետևի երեսին, շրջանակների մեջ շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Թղթադրամի մի եզրը պատռված է:
Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ:
Լայնություն (սմ)՝ 8.9Երկարություն (սմ)՝ 13.7Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Անդրկովկասյան ֆեդերացիաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնդրկովկասՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-707
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-102