Ինչո՞ւ այժմ ամեն մարդ հետաքրքրվում է քաղաքատնտեսակ...
Ինչո՞ւ այժմ ամեն մարդ հետաքրքրվում է քաղաքատնտեսական և ընկերավարչական խնդիրներով
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ինչո՞ւ այժմ ամեն մարդ հետաքրքրւում է քաղաքատնտեսական եւ ընկերավարչական խնդիրներով
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Պրօֆ. Վ. Զօմբարտ. Ինչո՞ւ այժմ ամեն մարդ հետաքրքրւում է քաղաքատնտեսական եւ ընկերավարչական խնդիրներով. Թարգմանեց գերմաներէնից Ս. Թառայեան. Հրատարակութիւն «Ստ. Լիսիցեան եւ Ընկ.» ընկերութեան, յատուկ գումարով Դաւիթ Շալամեանի յիշատակին. - Թիֆլիս, 1905. Էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերութեան: Շապիկը բաց աղյուսագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ պատկերված է դրվագ գյուղական կյանքից, վերևի մասում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Շապիկը խունացած է, առաջին կազմերեսը՝ պոկված:
Հեղինակ՝ Զոմբարտ Վ.Թարգմանիչ՝ Թառայան Ս.Էջ՝ 31Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1905Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 20Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/666