Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Թեյի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ինքնաեռ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի չորս ձևավոր ոտքերով նստուկ, որի վրա բարձրանում է ցանցկեն, նեղ հիմքով, դեպի վեր աստիճանաբար լայնացող իրանը: Իրանի վրա արված են չորս զույգ, ուղղաձիգ, թեք գծերով, դեպի վեր ցցված զարդագոտիներ: Իրանի վերնամասի երկու կողմում կան ձևավոր ամրակապով և փայտե բռնատեղերով բռնակներ, իսկ ներքևում՝ ձևավոր փականով ծորակ: Իրանն ավարտվում է դեպի ներս կորացող և դուրս ընկած նախշազարդ շուրթով: Իրանի կափարիչը, կորավուն աստիճաններով աստիճանաբար բարձրանալով, նեղանում է դեպի ծխախողովակը: Կափարիչի վրա կան փականով օդանցք և փայտե բռնատեղերով երկու բռնակ: Ծխախողովակն ունի ցանցկեն իրան և դեպի դուրս ձգված հարթ շուրթեր: Խողովակի վրա դրված է կափարիչ: Իրանի կափարիչի վրա կան ռուսալեզու արձանագրություն և վեց մեդալ:
Բարձրություն (սմ)՝ 55Նյութը՝ մետաղՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏուլաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՇրջագծի երկարություն (սմ)՝ 66Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3288/10
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-3-456