Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռ՝ քառանկյուն նստուկով: Շրջանաձև, ցանցկեն վզիկի վրա հենված է ուռուցիկ, սնամեջ իրանը, որի վրա ամրացված են ճկված երկու բռնակները, իսկ եզրին՝ ծորակը: Կափարիչը շրջանաձև է, պարանոցի մոտ՝ նեղ, իսկ շուրթի մոտ կտրված եզրերը դեպի դուրս թեքված: Իրանի վրա դրվագված են մեդալներ, իսկ կենտրոնական մասում՝ ռուսերեն հին ուղղագրությամբ գրություն: Տրամագիծ (սմ)՝  25 սմ Բարձրություն (սմ)՝  52 սմ Նյութը՝  պղինձ (սպիտակ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2217