«Լենինը և փոքրիկ Օլգան» /աշխատանքից հատվածներ/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիան բաղցկացած է երեք փոքրիկ աշխատանքներից: Առաջինում պատկերված է Պետերբուրգի Անիչկովայի կամրջի վրա տեղադրված հայտնի ձիարձաններից մեկը՝ ձիուն սանձող կիսամերկ պատանու բրոնզե արձանը՝ հեղինակ Կլոդ: Երկրորդ նկարում երկու տղամարդ՝ փափախներով, որոնք քայլում են անհայտ ուղղությամբ, նրանցից մեկը առաջ պարզած ձեռնափայտով է. հեռվում երևում են բլուրներ, լեռներ: Երրորդ աշխատանքում ձմեռային տեսարան է պատկերված:Կամրջի վրա տեղացող ձյան փաթիլների տակ կանգնած են մայր ու փոքրիկ աղջնակ, քիչ հեռվում ցրտից կծկծված անցորդ է: Հեղինակ՝  Բեդրոսով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, թուղթ, թանաք Չափս՝  3x10, 7,5x14, 7,7x14 Նվիրատու՝  Հայկական Սովետական կերպարվեստագետների միություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9491/19