Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անի, Կուսանաց վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում ներսի ավերակներն են և հյուսիսային պարիսպը: Լուսանկարի դիմերեսի ներքևի ձախ անկյունում առկա է «37» սպիտակով գրությունը: Դարձերեսի ձախ կողմում Արմֆան պատմ. հուշ. պահպ. կոմիտեի շտամպն է, նույն մասում առկա է «Անի. Կուսանաց վանք. Ներսի ավերակները և հյուսիսային պարիսպը» գրությունը և նույնը ռուսերեն.“Ани. Крепестные стены у Девичьего монастырья”: Առկա է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը, առարկայի հաշվառանիշը (Լ6/579): Ներքևում մատիտով գրված է «ծ.62»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  լուս.՝ 22,8սմ, ստվարաթ.՝28,3 սմ Երկարություն (սմ)՝  լուս.՝ 16,5սմ, ստվարաթ.՝ 21 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/579