Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու արտաքին պատի ներքևի մասն է՝ պատվանդանը: Լուսանկարի դիմերեսի ձախ ներքևի անկյունում սպիտակով գրված է «5/17», իսկ աջում՝ «340»: Դարձերեսի ձախ կողմում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/574): Կողքը՝ Արմֆան պատմ. հուշ. պահպ. կոմիտեի շտամպն է, նույն մասում առկա է «Անի.Կաթողիկե եկեղեցին (ճարտ. Տրդատ, կառուցել է տվել թագուհի Կատրամիդան վերջ. 1001 թ.) բացված պատվանդան» գրությունը և նույնը ռուսերեն. “Ани. Собор (архит. Трдат, строительница царица Катрамида оконч. 1001 г.) Расчищенный цоколь”:Ներքևում մատիտով գրված է «ծ.21»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23 սմ, ստվարաթ.՝ 28,2 սմ Երկարություն (սմ)՝  16,5 սմ, ստվարաթ.՝ 21 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/574