Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Տեկորի տաճար Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Վերևի աջ անկյունը մի փոքր պատռված է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է արևմուտքից: Երևում է եկեղեցու մուտքը, վեց որմնասյուներ, կամարաձև հինգ լուսամուտ, գմբեթը, վեղարը: Եկեղեցու առջև կան բազմաթիվ քարեր: Լուսանկարի դիմերեսի վերևի և ներքևի մասում սև գծեր են, կան նաև հետքեր: Դարձերեսի վերևում առկա է «Անի Տեկորի տաճար» մատիտով գրությունը, կողքը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է և առարկայի հաշվառանիշը (Լ6/59), իսկ աջ մասում՝ «3605» մանուշակագույն գրիչով գրությունը, որը ջնջված է մատիտով: Ներքևի աջ անկյունում առկա է «ծ.58» մատիտով գրությունը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,5 սմ Երկարություն (սմ)՝  16,7 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/59